ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
«Թանգարանային ցուցադրություններ․ նախագծում և դիզայն» դասընթաց-վարժանք` Հայաստանի ազգային պատկերասրահում
30.03.2017

Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ Հայաստանի ազգային կոմիտեն ՀՀ մշակույթի նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ու Սմիթսոնյան ինստիտուտի համատեղ «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ` ս. թ ապրիլի 5-8-ը, Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպում է «Թանգարանային ցուցադրություն․ նախագծում և դիզայն» խորագրով դասընթաց-վարժանք:
Դասընթացը նպատակ ունի զարգացնել Հայաստանի թանգարանային ոլորտի աշխատակիցների հմտությունները ցուցադրությունների և ցուցահանդեսների կազմակերպման իրականացման գործընթացում: Դասախոսությունների ու խմբակային աշխատանքների միջոցով մասնակիցները ձեռք կբերերեն նաև ցուցադրությունների գնահատման փորձառություն: Դասընթացը կվարեն Ամերիկյան ասոցիացիայի նախագահ Հելեն Էվանսը /ԱՄՆ, Մետրոպոլիտեն թանգարան/, Ամանդա Մայնեն /Միացյալ Թագավորություն, Բրիտանական թանգարան/, Էրիկ Քրիստիանսենը /ԱՄՆ, Սմիթսոնյան թանգարաններ/ և ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեից ընդգրկված փորձագետների խումբը: Դասընթացի մասնակիցներն ընտրվել են բաց հայտարարության արդյունքում՝ հաշվի առնելով նրանց մասնագիտացումը թանգարանային ցուցադրության ոլորտում: Մասնակիցների թվում են Հայաստանի և Ջավախքի քսանհինգ թանգարանների աշխատակիցներ, թանգարանների հետ աշխատող անկախ համակարգողներ, ինչպես նաև «Իմ Հայաստան» ծրագրի գործունեության շրջանակներում ընդրգված հինգ մարզային թանգարանների աշխատակիցներ:
Թանգարաններում աշխատող մասնագետների վերապատրաստումը ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեի ռազմավարության առանցքային ուղղություններից մեկն է: Այդ դասընթացների կազմակերպման արդյունքում Երևանի և մարզերի մի շարք թանգարաններում կազմակերպվել են բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնք նոր շունչ և որակ են հաղորդել հանրային աշխատանքներին, ինչպես նաև արժանացել մի շարք մրցանակների՝ միջազգային մրցույթներում:
Վերադառնալ
standart-trienale
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: