ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ հայտեր ներկայացնելու վերաբերյալ
13.03.2017

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամին (IFCD) դիմելու հայտերի ներկայացման գործընթացը:

Բոլոր շահագրգիռ ու իրավասու կազմակերպությունները հրավիրվում են ներկայացնելու ծրագրեր, որոնք ընդգրկում են գործունեության լայն շրջանակ` կարողությունների զարգացում, մշակութային քարտեզագրում, մշակութային քաղաքականության վերլուծություն, ձեռնարկատիրության աջակցություն, մշակութա­յին արդյունաբերության կայունացում և այլն:

Համաձայն հիմնադրամի միջոցների օգտագործման ուղեցույցի 12-րդ պարբերության՝  նախատեսվում է կազմակերպել նախնական ընտրության գործընթաց Հայաստանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի, ոլորտի համար պատասխանատու պետական մարմնի կամ մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը ներկայացնող մշակույթի ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի ապրիլի 14-ն է:

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ http://en.unesco.org/creativity/ifcd հղումով:

Վերադառնալ
happines-may-30
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: