ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի Բիզնես-դպրոցի վերաբերյալ
24.02.2017

Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի Բիզնես դպրոցը Հայաստանում շուրջ 9 տարի իրականացնում է միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագիր: Բիզնես վարչարարության մասնագետը /MBA/՝ միջազգային ճանաչում ստացած աստիճան է, որը մշակվել է տարբեր ոլորտներում մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով: Այն համարվում է լրացուցիչ մասնագիտական բարձրագույն կրթություն:

Բիզնես դպրոցի հերթական դասընթացները կսկսվեն 2017 թվականի մարտի 13-ին, տևողությունը՝ 12 ամիս: Դասավանդումը կիրականացվի հայերեն կամ ռուսերեն լեզուներով՝ շաբաթական երեք անգամ, ոչ աշխատանքային ժամերին: Առարկաների ընդհանուր քանակը՝ 15–ն են, խմբում կընդգրկվի նվազագույնը 5 մասնակից: Ադմինիստրատիվ վճարը կազմում է 50.000 ՀՀ դրամ, իսկ ուսման ընդհանուր վարձը՝ 1.200.000 ՀՀ դրամ: Վճարումները կարող են կատարվել 3 փուլով: Ուսման ավարտին կհանձնվի Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի Բիզնես-դպրոցի դիպլոմ:

Ծրագրի մասնակցության պայմանները.

◆ բարձրագույն կրթություն, կամ 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,

◆ ընդունելությունը հարցազրույցով,

◆ ավարտական կուրսի ուսանողներին հնարավորություն է տրվում ուսմանը զուգահեռ մասնակցել այս ծրագրին՝ բուհի ադմինիստրացիայի կողմից ներկայացված տեղեկանքի առկայության դեպքում:

Պահանջվող փաստաթղթերը.

◆ համապատասխան նմուշի դիմում,

◆ դիպլոմ և պատճենը, կամ քաղվածք աշխատանքային գրքույկից և պատճենը,

◆ անձնագիր, սոցիալական քարտ և պատճեները,

◆ 3 լուսանկար /3x4/,

◆ ուսանողների դեպքում /սկսած բակալավրի 3-րդ կուրսից/ անհրաժեշտ է բուհի ադմինիստրացիայի կողմից տրված տեղեկանք:

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հասցեով` ք. Երևան, 0051, Հայաստան, Հ. Էմինի փողոց 123, հեռ.՝ (+374) 010-26-74-91, էլ-փոստ՝ info@bs.rau.am, կայքէջ՝ www.bs.rau.am:   

Վերադառնալ
poliuto-nov-9
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: