ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. «Ոչ նյութական մշակութային ժառանգության համատեքստում» խորագրով միջազգային լուսանկարչական մրցույթի վերաբերյալ
29.12.2016

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտություն­ների Թեհրանի կենտրոնը միջազգային լուսանկարչական մրցույթ է հայտարարել` «Ոչ նյութական մշակութային ժառանգության համատեքստում» խորագրով:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր քաղաքացիներն առանց տարիքային սահմանափակման, ովքեր կներկայացնեն լուսանկարներ ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր կենսունակ դրսևորումների, այդ ժառանգության կրողների ու մշակութային տարածքների վերաբերյալ:

Թեհրանի կենտրոնի հայտարարած առաջին միջազգային լուսանկարչական մրցույթին մասնակցելու դեպքում մասնակցի համառոտ ինքնակենսագրությունը, կազմակերպության անվանումը և լուսանկարչական աշխատանքներն անհրաժեշտ է մինչև 2017 թվականի հունվարի 11-ը ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն՝ museums.armenia@gmail.com էլեկտրոնային հասցեով:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից, կայքէջից, ինչպես նաև զանգահարել (011) 52-39-33 հեռախոսահամարով:

Վերադառնալ
poliuto-nov-9
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: