ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. Մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ հանրապետական փառատոնի վերաբերյալ
15.09.2016

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. նոյեմբերին կկայանա մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ (ներառական) հանրապետական փառատոնը: Փառատոնի նպատակն է հանրության շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը, հաշմանդամություն և ոչ հաշմանդամություն ունեցող երեխաների մասնագիտական ունակությունների բացահայտումն ու զարգացումը, համատեղ ստեղծագործական ծրագրերի իրականացման միջոցով նրանց փոխգործակցության խթանումը և համակեցության գաղափարների սերմանումը:
Փառատոնը կկայանա հետևյալ անվանակարգերում՝ «Երաժշտարվեստ», «Կերպարվեստ», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Լուսանկարչական արվեստ», «Հեռուստանախագիծ», «Թատերարվեստ», «Գեղարվեստական խոսք», «Գրական ստեղծագործություն», «Պարարվեստ»:
Փառատոնին ներկայացվող ծրագիրը՝ ըստ մասնակցի հայեցողության:
Անհրաժեշտ փաստաթղթերը (հայտը կցվում է) ուղարկել կազմկոմիտեին՝ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 28-ը, հետևյալ հասցեով՝ Երևան, Սայաթ-Նովա 1-ա, Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ, էլ. փոստ` arm.metod@gmail.com, հեռախոս՝ (010) 54 11 56, 54 11 58:
Վերադառնալ
poliuto-nov-9
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: