ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի երաժշտական ընկերությունը և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` ս. թ. հունիսի 10-24-ը, Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում անցկացնում են ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 4-րդ մրցույթը` նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանին:
Մրցույթի նպատակն է բացահայտել ժողովրդական երաժշտարվեստի բնագավառում հանրապետության շնորհալի անհատ կատարողներին, աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը:
Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների, քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողները, ասպիրանտները, ինչպես նաև պրոֆեսիոնալ երաժիշտ-կատարողներ:
Մրցույթն անցկացվում է կրտսեր /մինչև 16 տարեկան/, ավագ /17-30 տարեկան/ տարիքային խմբերում, երկու փուլով և չորս անվանակարգերում`
Յուրաքանչյուր անվանակարգում մասնակիցները պետք է ներկայանան երեք կատարումով` մեկը պարտադիր Սայաթ-Նովայի ստեղծագործություններից, երկուսը` ըստ ցանկության:
Ըստ տարիքային խմբերի` մրցույթի հաղթողների համար առանձին-առանձին սահմանվել են հետևյալ մրցանակները`
Երկրորդ փուլի այն մասնակիցները, ովքեր չեն արժանանա մրցանակների, կպարգևատրվեն պատվոգրերով: Սահմանվում են նաև հատուկ մրցանակներ`
Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 4-րդ մրցույթի կազմկոմիտեն նախագահում է Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, կազմկոմիտեի անդամներն են` Աթանես Առաքելյանը /Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր/, Գրիգոր Ոսկանյանը /Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ազգային նվագարանների և հայ երգի ամբիոնի վարիչ/, Արմինե Ղազարյանը /ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ/, Ամալյա Ամյանը /Հայաստանի երաժշտական ընկերության ավագ մասնագետ/:
Մրցույթի մասնակիցներն իրենք են ապահովում ճանապարհի, կեցության ծախսերը, իսկ նվագակցության անհրաժեշտության դեպքում` ապահովում նաև նվագակցողին: Մրցույթի ժյուրիի որոշումները վերջնական են և փոփոխման ենթակա չեն: Ամեն փուլից առաջ մասնակիցներն ունեն մեկ փորձի հնարավորություն: Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների վերջին երկու մրցույթների առաջին տեղը գրաված մրցանակակիրներին չի թույլատրվում մասնակցել այս մրցույթին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել մասնակցի
ծննդյան վկայականի կամ անձնագրի, կրթության վկայականի պատճենները,
տեղեկանք աշխատանքի վայրից կամ ուսումնական հաստատությունից,
2 գունավոր լուսանկար ( 3X4 չափսի), մրցույթին ներկայացվող ծրագիրը` տպագրված և մրցույթի մասնակցության հայտը:
Մրցույթի մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև 2012 թ. հունիսի 1-ը` Հայաստանի երաժշտական ընկերության վարչության շենքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի երաժշտական ընկերություն` Երևան, Սայաթ-Նովայի 15, հեռ.` 58-04-23, 58-95-71:
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3: