ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Արեվիկ Անափիոսյան

 

 

ԱՐԵՎԻԿ ՎԱՐԴԱՆԻ ԱՆԱՓԻՈՍՅԱՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ծնվել է 1986 թվականի մայիսի 19-ին, Երևանում

Կրթություն

2002–2008 թթ. -Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ. 2006 թ.-ին՝  բակալավրի, իսկ 2008 թ.-ին՝ մագիստրոսի կրթական աստիճան (գերազանցությամբ)
2007–2008 թթ. -Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների դպրոց՝  քաղաքագիտության մագիստրոս
2008 –2012 թթ. -Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ասպիրանտ
2010–2011 թթ. -ՀՀ դիվանագիտական դպրոց /դիվանագետների դասընթաց/ 
2015 թվական-Տարտուի համալսարան,  (Էստոնիա), Կառավարության և քաղաքականության ինստիտուտ, ասպիրանտ–հետազոտող 

Աշխատանքային գործունեություն

2005 թվական-Հայաստանի զարգացման գործակալություն՝ որպես ներդրումների վարչության ղեկավարի օգնական (կամավոր)
2007-2008 թթ.-ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչություն (կամավոր)
2009-2010 թթ.- Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ՝ որպես ավագ մասնագետ, վերապատրաստման ծրագրի համակարգող 
2011 թվականից՝ Երևանի պետական համալսարան՝ որպես Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում ծրագրերի համակարգող, դասախոս
2013 թվականից՝ Key Ideas / Silicon Valley/՝ որպես բիզնես խմբագիր, վերլուծաբան, Wikistrat /Վաշինգտոն/՝ հետազոտող – վերլուծաբան
2013–2014 թթ.- ԵՄ Կենտրոն /Հայաստան/՝ «ԵՄ-ի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում» ծրագրում՝ որպես բարձրագույն կրթության փորձագետ 
2014 թվականին-Շվեյցարիայի ազգային գիտության հիմնադրամ, SCOPES ծրագիր, հետազոտող
2014 թվականից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտ՝ որպես տնօրեն
2017 թ.-Կիրառական քաղաքականության կենտրոն /Բուլղարիա/՝ որպես գործադիր անդամ, ծրագրի ղեկավար
2015–2017 թթ.- Եվրոպայի Խորհուրդ /Հայաստան/՝ որպես «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրում խորհրդատու-համակարգող
2017 թվականից՝ Հայաստանի ամերիկյան համալսարան՝ որպես դասախոս
2017 թվականից՝ «Հասարակագիտություն»  առարկայի 11-րդ դասարանի ուսումնական նյութերի ժողովածուի մշակման և դպրոցներում փորձարկման ծրագիր՝ որպես ծրագրի հրավիրված համակարգող
2018 թ. մայիսի 21-ին նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
2019 թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Կրթաթոշակներ

2011-2012 թթ.-Բաց հասարակության հիմնադրամներ, Հայաստան, Հետազոտության թեմա-«Քննական մտածողությունը որպես հակասությունների կարգավորման գործիք»
2012– 2015 թթ.-Էսսեքսի համալսարան, ՄԲ, Մարդու իրավունքների կենտրոնում գործընկեր 
2016 թվական-ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Կրթություն ԱՄՆ ինստիտուտներում» ծրագրի կրթաթոշակառու Ամհերստ, Բոստոն, Նյու-Յորք, Վաշինգտոն, ԱՄՆ
2018 թվական- Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս ծրագրի Ռամսֆելդ կրթաթոշակառու
Երիտասարդ առաջնորդների ծրագիր, Վաշինգտոն, ԱՄՆ

Շուրջ 10 հրապարակումների հեղինակ՝ միջազգային հեղինակավոր պարբերականներում

tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: