ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային արժեքների պահպանության գործակալություն
Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանու­թյանը նպաստելու, մշակութային արժեքների արտահանումը, ներմուծումը կար­գա­վորելու, մշակու­թային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը և այդ արժեքների նկատ­­մամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխարգելելու ու կանխելու և «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սե­փա­կանության իրավունքի փոխանցման արգելմանն և կանխմանն ուղղված միջոցառումների մասին»; Փարիզի կոնվենցիայի պահանջներն ապահովելու նպատա­կով`ՀՀ Կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 501 որոշմամբ ՀՀ մշակույթի նա­խարարության համակարգում ստեղծվեց մշակութային ար­ժեք­ների պահ­պա­նության վարչություն, որը ՀՀ Կառավարության 2002 թվականի մար­տի 6-ի N 202 որոշմամբ վերակազմավորվեց ՀՀ մշակույթի նախարարության աշխա­տա­կազմի առանձ­նացված ստորաբաժանման` մշակութային արժեքների պահպանու­թյան գործակալության:
Ոլորտի քաղաքականության հիմնական խնդիրներն իրականացնելու նպատա­կով գործակա­լու­թյունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է Հայաս­տանի Հանրա­պետության մշակութային ժառան­գու­թյան առանձ­նակի արժեքավոր մշա­կու­թային ար­ժեք­­ների ցան­կի ստեղծումն ու հա­մալրումը, մշա­կութային ար­ժեք­ների պահպանական ցուցակի ստեղծումը, տալիս է մշակութային արժեքների արտահանման կամ ժա­մանակավոր արտահանման իրա­վունքի վկայագիր և նվագարանի վկայական, հետևում պահ­պա­նական ցուցա­կում գրանցված կամ գրանցման են­թակա մշակութային արժեքների շար­ժին, ձեռնար­կում է այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխար­գելե­լու և կանխելու, իսկ այդ իրավունքի անօրինական փո­խան­ց­ման դեպքե­րում` սեփա­կա­նա­տերերի իրավունք­ները վերականգնե­լու և այլ միջոցառում­ներ:
Վերոհիշյալ գործառույթներն իրականացնելիս գործա­կա­­լությունն առաջնորդվում է «Մշակու­թա­­յին արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրեն­քի և այլ իրավական ակտերի դրույթներով, որոնցում հաշվի են առնված «Մշակութային ար­ժեք­ների ապօրինի ներմուծման, արտա­հանման և սեփա­կա­նու­թյան իրավունքի փոխանցման արգելմանն և կանխմանն ուղղված միջո­ցառում­ների մասին», «Զինված հա­կա­մարտությունների ժամանակ մշա­կութային արժեքների պաշտ­­­պա­նության մասին» և «Եվրոպական մշակութային կոնվեն­ցիա»­-ների պահանջ­ները:
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրեն­քի 8-րդ հոդ­վածի 1-ին մասի 4.2-րդ կետի պահանջն ապահովելու նպատակով ՀՀ Կառավարության 2005 թվա­կանի հոկտեմ­բե­րի 13-ի N 1643-Ն որոշմամբ սահմանվել է Հա­յաս­տանի Հանրա­պե­տության մշակութա­յին ժառան­գության առանձնակի արժեքա­վոր մշակութային արժեք­ների ցանկը, որոնց արտահա­նումը և ժամանակավոր արտա­հանումը ՀՀ տարածքից արգելվում է: Դրանք այն արժեքներն են, որոնք բնութագրվում են ՀՀ մշակույթի և երի­տա­սարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոս­տոսի 30-ի N 428-Ա հրա­մանով հաստատ­ված սկզբունքներով:
Հայոց մշակութային ժառանգության պահպանության, օգտագործման, հանրա­հռչակման և ուսումնա­սի­րու­թյան գործընթացներն առավել արդ­յունավետ կազմա­կերպե­լու նպատակով գործակալությունը ստեղծում է մշակութային արժեք­ների տվյալների շտե­մարան: Այն ներառելու է Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի, ինչպես նաև մշա­կութային արժեքների պահպանական ցուցակի չափորոշիչներին հա­մա­­պատաս­խա­նող գրա­դարանային և արխիվային հավաքածուների, տարբեր մարմիններին և կազմա­կեր­պու­թյուններին որպես գույք ամրացված պետական սեփակա­նու­թյուն հանդիսացող մշակութային արժեքների և պետական սեփա­կանություն չհանդիսա­ցող` նման մշակութային արժեքների վերաբերյալ կամավորության սկզբունքով տրա­մա­դրված տեղեկատվությունը: Շտեմարանի տվյալների հիման վրա գործակալությունը կազմելու է Հայաս­տա­նի Հանրապետության մշակու­թային արժեքների պահպանական ցուցակը: Այն պե­տա­կան պահոցներում գրանցված, ինչպես նաև պետական սեփականություն չհամար­վող և ոչ պետական պահոցներում պետու­թյան կողմից պահպանվող մշակութային ար­ժեք­ների ռեգիստրն է: Ցուցակի` պե­տական սեփականություն համարվող մշակութային արժեքների գրան­ցումն իրա­կա­­նաց­վում է ՀՀ մշակույթի նա­խա­րարի 2010 թվականի ապրիլի 1-ի N 140-Ա հրա­մանով հաստատված կարգով` դրանք մշտապես պահպանող կազմակերպությունների կողմից: Պահոցներում գրանցված ար­ժեք­ների նախատեսված բնութագրիչների թվայնաց­ված տվյալները փոխ­անց­­վում են գոր­ծակալություն` վերոհիշյալ ցուցակում ներառելու համար: «Մշակու­թա­յին արժեք­նե­րի արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդ­վածի 1-ին մասի 4.3-րդ կետի համաձայն գործակալությունը հիշյալ ցուցակում կամավորության սկզբունքով գրան­ցում է պե­տա­կան սեփականություն չհամարվող մշա­կութային արժեք­ները` սե­փա­կանա­տերերի ներկա­յացրած հայտերի հիման վրա: ՀՀ բոլոր իրավա­բա­նական և ֆիզիկական ան­ձինք կարող են իրենց սե­փականությունը հանդիսացող մշա­կու­թային ար­ժեքները գրան­ցել այդ ցուցակում: Գրանցումը կատարվում է, եթե առար­կան բնու­թագրվում է ՀՀ Կառավարության 2005 թ. մայիսի 19-ի N 631-Ն որոշ­մամբ սահմանված չափորոշիչ­նե­րից որևէ մեկով: Հիշյալ ցու­ցակում մշակութային ար­ժեքը գրանցվում և այդ մասին հայտատուին տեղեկանք է տրվում ՀՀ մշակույ­թի նախարարի 2007 թ. նոյեմ­բերի 9-ի N 666-Ա և 2010 թ. սեպ­տեմ­բերի 14-ի N 602-Ն հրա­­մաններով հաս­տատված պահանջներով ու կարգերով:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական ան­ձանց սեփականությունը համարվող նվագարանների ժամանակավոր արտահանման դեպքերում, թույլտվության գործընթացը դյուրացնելու, նախա­տես­ված ձևակերպումները ժամանակավոր արտահանման յուրա­քանչյուր դեպքի համար չկրկնելու և հիշյալ ան­ձանց սեփականության իրա­վունքն արտ­երկրում պաշտպա­նելու նկատառ­մամբ, այդ անձանց ցանկու­թյամբ գոր­ծակալությունը տալիս է 5 տարի ժամկետով նվա­գարանի վկա­­յական` ՀՀ Կառավարության 2005 թվա­կանի հունիսի 23-ի N 981-Ն որոշ­ման և ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2006 թ. հոկտեմ­բերի 25-ի N 426-Ն հրա­մանի պահանջների համաձայն:
Հայաստանի մշակութային ժառանգությունը աշխարհի տարբեր երկրներում ներ­կա­յաց­նելու, ինչպես նաև հետազոտման, վերականգնման, համեր­գային գործու­նեու­թյան և ուսումնառության նպատակներով գոր­ծակալությունն իրականաց­նում է Հայաս­տա­նի Հանրապետության մշակու­թային արժեքների պահպանական ցուցակում ներառ­ված արժեքների ժամանակավոր արտա­հան­ման իրավունքի ձևակերպում, իսկ վերա­դարձից հետո` դրանց իսկության ստուգում-ար­ձանագրում` «Մշակու­թա­յին արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրեն­քի և ՀՀ մշակույթի և երիտասար­դու­թյան հարցերի նախարարի 2005 թ. հուլիսի 25-ի N 348-Ն հրա­մանի դրույթների համաձայն: Ընդ որում` պետա­կան սեփականություն համարվող մշակութային ար­ժեք­­ները ՀՀ օրենս­դրության համա­ձայն թույլատրվում են ար­տա­հանել միայն ժամանակավորապես` ցու­ցահան­դես­ներ կազ­մակերպելու, վերականգնման աշխա­տանք­ներ և գիտական հե­տա­­զոտու­թյուն­ներ կա­տա­րելու, թատերական և համեր­գային գործունեության նպատա­կով` «Տուր­­քի մա­սին» ՀՀ օրենքով սահմանված տուրքային արտոնությամբ:
Գործող օրենսդրության և իրավական ակտերի համաձայն Հայաստանի Հանրա­պետության տարածքից յուրաքանչյուր ոք կարող է արտահանել կամ ժամանակավոր արտահանել իր սեփակա­նու­թյունը համարվող մշակութային իրերը` մշակու­թային ար­ժեք­ները արտահան­ման կամ ժամանա­կա­վոր ար­տա­հանման իրավունքի վկայագրով, որի համար գանձվում է պետական տուրք ՀՀ Կառավարության 2005 թվա­կանի հունիսի 23-ի N 981-Ն, 2005 թ. օգոստոսի 25-ի N 1348-Ն որոշումների և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն, և մշա­կու­թային նշանակության առար­կա­­ները` համապատասխան թույլտվությամբ կամ պար­զեց­ված կարգով` «Մշա­կու­թա­յին ար­ժեքների արտահանման և ներմուծման մա­սին» ՀՀ օրենք­ի, «ՀՀ մաքսային օրենս­գրքի» և ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նա­խա­րարի 2005 թ. նոյեմբերի 10-ի N 538-Ն հրամանի պա­հանջների համա­ձայն:
Մշակութային արժեքների ներմուծումն իրականացվում է «ՀՀ մաքսային օրենս­գրքով» սահմանված կարգով, իսկ դրանց ժամանակավոր ներմուծումը` «ՀՀ մաք­սային օրենսգրքով», ՀՀ Կառավարության 2001 թ. մարտի 27-ի N 239, 2006 թ. հունի­սի 1-ի N 827-Ն որոշ­ումների, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թ. մայիսի 31-ի N 287-Ն հրամանով և ՀՀ մշակույթի նախարարի 2011 թ. փետրվարի 21-ի N 42-Ն և ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թ. փետրվարի 28-ի N 72-Ն համատեղ հրամանով սահ­ման­ված պահանջներով ու կարգերով:
Գործակալությունն ապահովում է բռնագրավված, հօգուտ պետության տիրա­զուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած մշակութային ար­ժեքները պետական պահոցների մշտական պահպանությանը հանձնելու գործ­ընթացը` ՀՀ Կառավարության 2010 թ. փետրվարի 18-ի N 146-Ն որոշ­մամբ և ՀՀ մշա­կույ­թի նախա­րարի 2010 թ. հոկտեմ­բերի 14-ի N 683-Ն հրա­­մանով հաստատված կարգերով:
Գործակալությունն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության «Հազվա­­գյուտ աղեղնավոր նվագարանների պե­տա­կան հավաքածուի» վարձակալության տրա­մա­դրման գործընթացը` ՀՀ մշակույթի նախարարի 2009 թ. հուլիսի 23-ի «Հազ­վա­­գյուտ աղեղնավոր նվագարանների պե­տա­կան հավաքածուի նվա­­գարան­ների օգտա­գոր­ծումը կանոնակարգելու մասին» N 431-Ա հրամանով նախատեսված կարգով:
«Մշակութային ար­ժեք­ների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` արտահանվող և ժամանակավոր արտահանվող մշակութային իրերը (բացառությամբ 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի), ենթակա են փորձաքննության: Այն իրականացնում են ՀՀ մշակույթի նախարարության կողմից հավատարմագրված փորձագետները: Մինչ 2011 թվականը, այսինքն` «Լիցեն­զավորման մա­սին» և «Մշակութային ար­ժեք­ների արտահանման և ներմուծման մա­սին» ՀՀ օրենքներում համապա­տաս­խան փոփոխություններ կատարելն ու շարժական մշա­կու­թային արժեքների փոր­ձա­քննու­թյուն իրականացնելը լիցենզավորման ենթակա գոր­ծու­նեու­թյան տեսակների ցան­կից հանելը, գործակալությունն ապահովել է հիշյալ ար­ժեք­ների փոր­ձա­քննություն իրա­կանացնող ան­ձանց մասնագիտական որակա­վոր­ման և լիցենզավորման գործընթացը, իսկ 2011 թվա­կանից ապահովելու է մշակութային ար­ժեքների փորձաքննություն իրա­կա­նացնելու համար հայտագրված մասնագետների հավատարմագրման գործընթացը: Այդ իսկ նպատակով, գործակալությունը համա­գոր­ծակցում է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտա­կան կենտ­րոն» և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննու­թյունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ների հետ, որոնք մինչև 2011 թվականը ստացած լիցենզիաների համաձայն իրականացրել են արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար հայ­տա­գրված պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեք­ների փորձա­քննու­թյունը և այժմ էլ կարող են դա շարունակել` հավատարմագրված փորձագետներին աշխատանքային պայմանագրով այդ գործընթացում ներառելու միջոցով: Հիշյալ կազմակերպությունները մշակութային արժեքների փորձաքննությունն իրականացնում են ՀՀ Կառավարության 2005 թ. մայիսի 12-ի N 630-Ն որոշ­ման պահանջների համաձայն:
Գործակալությունը սերտորեն համագործակցում է նաև համապատասխան իրա­վա­պահ մարմինների հետ` մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմու­ծումը կանխարգելելու, նման դեպքերում այդ արժեքների սեփականատերերի իրա­վունք­ները վերականգնելու և այլ նպատակներով:
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի
համաձայն գործակալությունն իրականացնում է նաև այլ երկրներում գտնվող ազգային մշակութային արժեքների հայտնաբերման և հաշվառման գործընթաց` մեր մշակութային ժառանգության պատկերի ամբողջացման, դրա հետա­գա ուսումնասիրության, օգտագործ­ման և պահպա­նու­թյան նպա­տակով: Այդ գործ­ընթացներն արդյունավետ ու նպատակային իրականացնելու նկա­տառումով` գոր­ծա­կա­լու­թյունը 2007 թվականից նախաձեռնել է այլ պետությունների թանգարան­ներում, պատկերա­սրահ­ներում, կոլեկցիոներների և այլ իրավաբանական ու ֆիզիկական ան­ձանց հավա­քածուներում առկա մեր մշակութային ժառանգությանը պատ­կանող պա­տ­մա­կան, հնա­գիտական, գեղարվեստական, ազգագրական, գրական և այլ արժեքների հայտ­նա­բեր­ման ու էլեկտրոնային հաշվառման գործընթացը: Նախա­տեսվում է դրանք նույնպես ներ­առել մեր մշակութային արժեքների տեղեկատվական շտեմարանում` լիար­ժեք հիմքեր ու նախադրյալներ ստեղծելով հայ ժողովրդի մշա­կու­թային շարժական ժա­ռան­գության պատկերի ամբողջականացման և հետագա ուսում­նասիրության համար:

Գործակալության պետ` Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

27.04.2011 թ.
heritaje-oct-1
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: