ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Արթուր Պողոսյան

 

Ծնվել է 1968 թ. հոկտեմբերի 28-ին, ք. Երևանում:

 1975-1985 թթ.սովորել և ավարտել է Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցը ոսկե մեդալով:

 1986-1993 թթ. ուսանել է Կիևի առևտրատնտեսագիտական ինստիտուտում: 1987-1989 թթ ծառայել է Խորհրդային բանակում:

 1993-1995 թթ. ուսանել է Կիևի առևտրատնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրայում` "Տնտեսագիտություն" մասնագիտությամբ:

 1993-1995 թթ. աշխատել է Կիևում` "Էդելվեյս" ՍՊԸ-ի տնօրեն:

 1997-1999 թթ. աշխատել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության` երիտասարդության հարցերի վարչությունում որպես առաջատար մասնագետ

 1999-2001 թթ. գլխավոր մասնագետ:

 2000-2002 թթ Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհրդի նախագահության անդամ:

 2001-2002 թթ. աշխատել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ծրագրավորման և համագործակցության գլխավոր վարչության պետ:

 2002 թ. փետրվարից-օգոստոս աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական:

 2002թ. օգոստոսից- 2005 թ.-ի հուլիսը աշխատել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ` ՀՀ Նախագահի ներկայացուցիչ:

 2005թ. - 2007 թ. հուլիսը աշխատել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:

 2002-2006 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում` ստանալով իրավաբանի որակավորում:

 2006-2007 թթ. ուսանել է "Եվրասիա" համալսարանի մագիստրատուրայում "Ֆինանսների կառավարում" մասնագիտությամբ` ստանալով մագիստրոսի որակավորում:

 2007 թ.-2008թ.մայիսը աշխատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:

 2008թ. մայիսից մինչ օրս աշխատում է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ: 2009թ. պաշտպանել է ատենախոսական թեզ` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

 1998թ.-ից մինչ օրս` Համահայկական երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն է:

 2001թ.-ից մինչ օրս` "Տեղեկագիր Հայաստանի երիտասարդության" ամսագրի խմբագրական խորհրդի անդամ:

 "Հայաստանի երիտասարդական ազգային զեկույցի" փորձագետների խմբի ղեկավար է:

 Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, սեմինարների, համաժողովների:

 Մի շարք գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:

 Ամուսնացած է, ունի 3 երեխա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3: