
Ծնվել է 1976թ. ք Երևանում:
1992թ ավարտել է Երևանի N19 միջնակարգ դպրոցը:
1986-1991թթ. սովորել և ավարտել է Հ.Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցը:
1998թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Ճարտարապետա-շինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը:
1992-1996թթ. եղել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտ:
2000-2001թթ. անցել է Կլերմոն-Ֆերրանի (Ֆրանսիա) բարձրագույն ճարտարապետական դպրոցի ավարտական դասընթացը:
1998-2000թթ. աշխատել է ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի ստեղծագործական արվեստանոցում:
2000թ-ից ապրել և աշխատել է Ֆրանսիայում:
2002-2006թթ. Ֆրանսիայում հիմնել է անհատական արվեստանոց:Նույն թվականին հիմնել է նաև Երևանում ճարտարապետական և դիզայնի արվեստանոց:
2006թ-ից հանդիսանում է Ֆրանսիայում 2ԱԲ ճարտարապետական արվեստանոցի գործընկեր:
2003թ-ից դասավանդում է Կլերմոն-Ֆերրանի բարձրագույն ճարտարապետական դպրոցում:
Վեցամյա աշխատանքային ձեռքբերումներից մեկն Երևանի Ճարտարապետա-շինարարական համալսարանի և Կլերմոն-Ֆերրանի բարձրագույն ճարտարապետական դպրոցի փոխանակման ծրագրի մշակումն ու իրականացումն է: Գործընթացի արդյունքում Երևանի ԲՈՒՀ-ը ընդունեց Բոլոնիայի հռչակագրի դրույթները և անցավ երկմասանի` բակալավր և մագիստրոս համակարգի:
Ֆրանսիայում կազմակերպել է մի շարք մշակութային միջոցառումներ, որոնցից են 2005թ.-ի տերմալ ճարտարապետությանը նվիրված ցուցահանդեսները:
Մասնագիտական մի շարք հոդվածների հեղինակ է:
Մասնակցել, շահել և իրականացրել է ճարտարապետական մի շարք մրցույթներ, որոնցից է Ռոմանում (Ֆրանսիա) Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրը:
Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ֆրանսիայում բազմաթիվ ցածրահարկ և բարձրահարկ բնակելի տների, հասարակական նշանակության շինությունների, հուշատեղիների նախագծման հեղինակ է:
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3: